ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ԱՀ ԱԳՆ. Անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքից անցնի գործուն քայլերի և կիրառի ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան

ԱՀ ԱԳՆ. Անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքից անցնի գործուն քայլերի և կիրառի ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան
17.10.2020 | 21:19

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարել է.

«Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր ինտենսիվ հրթիռակոծման են ենթարկվել ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից: Քաղաքացիական օբյեկտների վրա այդ կանխամտածված հարձակման արդյունքում վիրավորում է ստացել առնվազն վեց խաղաղ բնակիչ: Ադրբեջանա-թուրքական ուժերի շարունակվող հարձակումներն Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության վրա, հարվածները ՀՀ տարածքին վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների մասշտաբները ընդլայնելու և դրանց ինտենսիվությունը բարձրացնելու ձգտումների մասին:


Այն պայմաններում, երբ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը համառորեն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կողմից ընդունված հումանիտար զինադադարի մասին համատեղ հայտարարությունը, ինչպես նաև անտեսում է քաղաքակիրթ աշխարհի՝ արյունահեղությունը կանգնեցնելու կոչերը, անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքերից անցնի գործուն քայլերի և կիրառի իր տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան:
Կրկին ընդգծում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու առավել արդյունավետ ոչ ռազմական միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»։

Դիտվել է՝ 3219

Մեկնաբանություններ